Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները ՀՀ հետ․ Լավրով

Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները ՀՀ հետ․ Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին ՀՀ հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, սակայն Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.

«Եթե, ինչպես հայտարարեցին Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն իրենց գործընկերներին՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, սա իրենց ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը, բայց ես դեռ. հուսով եմ, որ ռուս ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարեր շարունակ գոյություն ունեցող կապերը ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող ոչնչացնել»,- ասել է նա լրագրողներին Վալդայ միջազգային քննարկման ակումբի հանդիպումից հետո: