Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հերթագրված կինը զոհվածի մայր է, առաջինը ինքը հացը վերցնի․ դեպք՝ Արցախից․ #ԱրցախիՁայնը

Blog Image

Օգտատեր Արմինե Հայրապետյանը գրում է.

Դեռ մարդ ենք մնացել ու դա հուսադրող է

05։00 երբ հացի հերթում կրքերը հանդարտվեցին, մի կին մոտեցավ հերթագրողին։ 

֊ մի բան եմ առաջարկում, որոշողը դուք եք, մեզանից հետո հերթագրված կինը զոհվածի մայր է, առանց հերթ, առաջինը ինքը հացը վերցնի։
- Չենք էլ քննարկում, առաջինը ինքն է
***
- էս կուճիրի քունը տանումա, ի՞նչ անենք, բաց չթողնե՞նք երեխուն
-կուճիր, եկ հացդ վերցրու, վազիր քնելու
***
- Ժողովուրդ վաղը հաց չի լինելու, դրոժը պրծելա
- վայ մեր տանը կա ես կբերեմ
- ես էլ կբերեմ
- դե փոխարենը ես հաց կտամ ձեզ
- չէ ի՞նչ ես խոսում, փող պետք չի, դու մենակ հացը թխի
***
- առավոտ 4-ին կգաս, որ հերթագրես
- վայ քո, լար քաշեք սրճեփն ու բաժակները վերցնեմ գամ
- բա մենք
- բա ձեզ համար էլ կբերեմ, մեկ էլ թող մի քանի օր սուրճս շուտ պրծնի, պահ, ալիևի գլուխն էլ տեղ հողեմ

Կդորըմ մարդ լինելը դժվար է, բայց անհնար չէ։

MediaHub-ը փորձում է Արցախի ձայնը լսելի դարձնել աշխարհին, ցույց տալ մարդկային ճակատագրերն այս աղետալի օրերին: Աշխարհը լուռ է, բայց լուռ հետևել, թե ինչ է կատարվում հայկական երկրորդ պետությունում մենք չենք կարող....

Send