5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է, որ  ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեհր քաղաքից (Ֆարս նահանգ) 29 կմ հարավ-արևելք՝ մոտ 35 հազար  բնակչությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։