Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

KF-16 կործանիչը պատահաբար ութ ռումբ է նետել Հարավային Կորեայում բնակելի թաղամասի վրա

Blog Image

Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում առնվազն 15 մարդ է վիրավորվել է այն բանից հետո, երբ վարժանքների ժամանակ արձակված արկը դիպել է բնակելի շենքին, գրել են ԶԼՄ-ները։

Ռումբերն արձակվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:05-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 05:05-ին), վնասել են 7 տուն, այդ թվում՝ եկեղեցու շենքը: Տուժած 15 բնակիչներից չորսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները հետաքննություն են սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ութ «MK-82» ռումբ է նետվել «KF-16» կործանիչի կողմից հեռահար վարժանքների ժամանակ:

«Մենք ցավում ենք արկերի աննորմալ անկման հետևանքով բնակելի շենքերի վնասման հետ կապված միջադեպի համար, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ տուժածների փոխհատուցման հետ կապված», - ասվում է ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։

Send