Յակուտիայի «Դժոխքի դարպասները» մեծանում են․ ի՞նչ է սպասում շրջակայքին (լուսանկարներ, տեսանյութ)

Յակուտիայի «Դժոխքի դարպասները» մեծանում են․ ի՞նչ է սպասում շրջակայքին (լուսանկարներ, տեսանյութ)

Յակուտիայում կա «դժոխքի դարպաս», և այն արագորեն մեծանում է

Բատագայկա կրատերը Յակուտիայում կոչվում է «Դժոխքի դարպասներ»: Սա թերմոկարստային իջվածք է, որը հայտնաբերվել է անցյալ դարի 60-ական թվականներին և համարվում է հավերժական սառցույթի ամենամեծ պատռվածքը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն տարեկան ընդլայնվում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետրով։ 

Ըստ Geomorphology ամսագրում հրապարակված հետազոտության՝ դա պայմանավորված է անտառահատումներով և դրա արդյունքում հողի խարխլմամբ:

Հաջորդ տասնամյակում իջվածքը կարող է ամբողջությամբ կլանել մոտակա հովիտը: Բացի այդ, խառնարանի ընդլայնումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի գետային համակարգի վրա և սպառնում է ջերմոցային գազերի արտանետմամբ:

Կադրերն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub