2018 թվականին հաջորդած տարիները, Հայաստանում տեղի ունեցած անկումները, բացթողումները, 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանն ամփոփել է «Ընտրված պարտություն» գրքում։
«Զանգակ» գրատանն այսօր կայացել է գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր ելույթում, նախ, խոսեց այն մասին, թե ինչպես է կարողացել Արցախից վերադառնալ Հայաստան՝ շրջափակման պայմաններում։
«Շատ դժվար էր, բարդ, երկար։ Տարբերակ էր, որը որևէ կերպ կիրառելի չէ կանանց և երեխաների, տարեցների համար։ Արցախի Կառավարությունը Կարմիր խաչի հետ հնարավորն ու անհնարն է անում, որպեսզի ապահովի ընտանիքների վերամիավորումը»,-ասաց նա։
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Բեքարյանն ընդգծեց․
«Բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախի թիկունքին չկանգնելու դեպքում մենք և մեր սերունդները մեզ չեն ներելու, պայքարի առաջամարտիկ պետք է լինի նաև Հայաստանը»։
Մանրամասները՝ տեսանյութում