Նժդեհով ծանոթացանք, Նժդեհով հրաժեշտ տվեցինք․ ռոմանտիկ, ազգային պայքարող, ինքն այդպես էր ապրում․ Շարմազանով

«Մեծ ցավ է, մեծ ափսոսանք է, եկել ենք հրաժեշտ տալու Գագիկ Գինոսյանին։ Նրա հետ ծանոթացել եմ 2001 թվականի ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանի օրը։ Այնուհետև մեր մտերմությունը՝ ամբողջը նժդեհյան գաղափարախոսությամբ էր։ 

Օրինաչափություն էր, թե պատահականություն, վերջին անգամ հանդիպեցինք հինգշաբթի օրը, եկել էր Հանրապետական կուսակցության գրասենյակ, ասաց՝ «եկել եմ Հայկ Ասատրյանի Գարեգին Նժդեհի ազգայնական գրականությունը տանեմ»։ Այս մասին Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: 

Նա նշեց, որ Գինոսյանը 90-ականներից մինչև 44-օրյա պատերազմ, եղել է Արցախում հայրենիքի պաշտպանության սահմանին:

Մանրամասները՝ տեսանյութում