Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոյուղատարի վնասման պատճառով, կեղտաջրերը հսկայական քարերով դուրս են ժայթքել և մոտ 3 կմ շառավղով Հրազդանի կիրճը դարձրել են երթևեկության համար վտանգավոր։
Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը տրակտորով հեռացնում է ճանպարհին լցված քարերը, հողազանգվածը։ Բայց խնդիրը պետք է հրատապ ոչ միայն լուծվի, այլև քարաբեկորներն ու հողաշերտը հեռացնելուց հետո պետք է այդ 3 կմ-անոց ճանապարհը հատուկ նյութերով լվացվի։ Քանի որ նաև գարշահոտ վիճակ է։