Բելգիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ԵՄ ջանքերին. Լահբիբ

Բելգիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ԵՄ ջանքերին. Լահբիբ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Հանդիպում ունեցա իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ժողովուրդներին միավորող կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ընդգծել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորությունը։ Բելգիան աջակցում է կայուն խաղաղության հասնելու Եվրամիության ջանքերին։ Մեր երկիրը շարունակելու է նաև աջակցել Հայաստանին և փախստականներին օգնություն առաջարկող մարդասիրական կազմակերպություններին»,- գրել է Լահբիբը: