Բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. Զոհերի թիվը հասել է 32-ի

Հունաստանում գնացքների բախման հետևանքով 32 մարդ է մահացել.
Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 32 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ Տեմպե բնակավայրի մոտ։
Հաղորդվում է, որ մարդատար գնացքում եղել է մոտ 350 մարդ։ Գնացքը Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ։
Բախման հետեւանքով մարդատար գնացքի առաջին երեք լոկոմոտիվները դուրս են եկել ռելսերից՝ առաջացնելով հրդեհ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
85 տուժածներից 25-ի վիճակը գնահատվում է ծանր։
Տեսանյութը՝ այստեղ