Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մախաչկալայի գազալցակայանում երեկ երեկոյան խոշոր պայթյուն է եղել․ 11 մարդ մաhացել է (տեսանյութեր)

Blog Image

Մախաչկալայի գազալցակայանում երեկ գիշեր խոշոր պայթյուն է եղել։

Պայթյունի հետևանքով 22-ի տուժածից 11-ը մահացել է։

Դաղստանի բենզալցակայաններում ստուգումների ընթացքում արդյունաբերական անվտանգության պահանջների ավելի քան 4,5 հազար խախտում է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է հանրապետության էներգետիկայի նախարարությունը։

Ամենատարածված խախտումներից է տեխնիկական սարքերի արդյունաբերական անվտանգության փորձաքննություններ չկատարելը։ Նշվում է նաև, որ 134 գազալցակայաններում աշխատում է միայն մեկ մարդ, մինչդեռ գազալցակայանի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է առնվազն հինգ աշխատող:

Տեսանյութերն այստեղ

Send