Արցախի իշխանությունները մուրացկանի դերում են՝ ի դեմս Նիկոլի․ Աննա Մկրտչյան

Արցախի երեկվա հանրահավաքը հույսի մասին էր, այն, ինչ արեց արցախահայությունը, հպարտանալու առիթ է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ արցախահայությունն ունի կամք, ինչը, ցավոք, չունի այնտեղ իշխող խմբակը.

«Ցավում եմ, որ Արցախի իշխանությունները մուրացկանի դերում են՝ ի դեմս Նիկոլի։ Մուրացկանություն են անում Նիկոլից։ Արայիկ Հարությունյանը դիսկոմֆորտ վիճակում էր։ Ինքն այնպես է ապրել, որ չի կարողանում արցախցիների մեջ կանգնել»,- ասաց նա։ 

Ըստ Մկրտչյանի՝ Արցախի իշխանությունից հերթական հիասթափությունն ապրեց, քանի որ Նիկոլ Փաշինյանից իրենք վախ ունեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։