Գերմանիան հայ-ադրբեջանական բանակցությունների միջնո՞րդ է, թե՞ հարթակ
Ինձ թվում է՝ մենք պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը՝ որպես այդպիսին։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Գերմանիան դարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միջնո՞րդ, թե՞ պարզապես հարթակ է երկկողմ բանակցությունների համար։
Նրա խոսքով՝ հանդիպումները շարունակվում են, ինչը շատ դրական է։
Հարցին՝ հիմա մենք երկխոսությա՞ն ճանապարհով ենք գնում, թե՞ նախընտրում ենք միջնորդի ներկայությամբ բանակցությունները, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ արդյունավետ են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու սկզբունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։