Հայաստանն Ադրբեջանի դեմ հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանն Ադրբեջանի դեմ հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։

«2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասն ներկայացնում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։