Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից․ ոչ մի խոսք հիմա չի սփոփի․ Նատալիա Ռոտենբերգ

Blog Image

«Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) հայտարարությամբ է հանդես եկել․

Օգոստոսի 14-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին  տեղի ունեցավ Սուրմալու տոնավաճառի  պայթյունը  : Ո՞ւմ մեղադրել և ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 

Մենք գիտենք, որ մեկ  տարի առաջ այս շենքում հրդեհային անվտանգության խախտումներ են հայտնաբերվել, սեփականատերերը վճարել են տուգանքը, բայց, ցավոք, խնդիրը չի շտկվել: Այս դեպքում հարցն այլ է  , թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը տուգանքը վճարելուց հետո պատշաճ վերահսկողություն չի սահմանել ։ Ես վստահ եմ , որ կան բազմաթիվ շինություններ , որտեղ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները `այդ թվում դպրոցներ եւ մանկապարտեզներ ։Հարկավոր է անհապաղ իրականացնել աուդիտորական աշխատանք։   Նման պատահարների ժամանակ դիտարկվում է նաեւ վարկած ըստ որի, ինչ-որ մեկը, ցանկանում է ստանալ տվյալ  հողատարածքը, բայց սեփականատերերը չեն համաձայնում վաճառել այն և դիմում  են նման  ողբերգական գործողությունների : Մենք իսկապես  չէինք ցանկանա հավատալ այս վարկածին:

Պետք է սպասել համապատասխան փորձաքննության և ապացույցների: Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ  կանցնեն օրեր , եւ բոլորը կմոռանան  դեպքի  մասին, իսկ այս վայրում գուցե տեսնենք նոր բարձրահարկ շենքեր:
 
Խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից ։  Ոչ մի խոսք հիմա չի սփոփի։ Թող Աստված ամեն բան  իր տեղը դնի ։
 

Send