Միրզոյանն ու Բորելը Գրանադայում քննարկել են Արցախում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը

Միրզոյանն ու Բորելը Գրանադայում քննարկել են Արցախում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը

Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով Արցախում էթնիկ զտումների հարցը: 

Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։ 

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը: