Ստամբուլում հրդեհ է բռնկվել՝ 4 հարկանի բիզնես կենտրոնում. կան տուժած հրշեջներ (տեսանյութ, լուսանկարներ)

Ստամբուլում հրդեհ է բռնկվել՝ 4 հարկանի բիզնես կենտրոնում. կան տուժած հրշեջներ (տեսանյութ, լուսանկարներ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բայրամփաշա թաղամասում հրդեհ է բռնկվել՝ 4 հարկանի բիզնես կենտրոնում։

Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է նկուղում, այնուհետեւ տարածվել վերին հարկերում։

Նշենք, որ հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ։ Այրվող բիզնես կենտրոնում մնացած 9 հոգու փրկվել է. ծխից տուժել է չորս հրշեջ։ Նրանք հոսպիտալացվել են։

Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Տեսանյութն ու լուսանկարները՝ այստեղ