648 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շաուրմայից թnւնավորվելու հետևանքով․ Թուրքիա

Թուրքիայում 648 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շաուրմայից թունավորվելու հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի նահանգում, հաղորդել են ԶԼՄ-ները։
Նրանք թունավորվել են հավի շաուրմայից։ Դեպքի առնչությամբ երկու անձ բերման է ենթարկվել։ Շաուրմա վաճառող կետը փակվել է։ Գյուղատնտեսության և անտառային տնտեսության մարզային վարչության մասնագետները վերլուծել են ուտեստը և եկել այն եզրակացության, որ շաուրման չի համապատասխանել ստանդարտներին։