Հռոմում Իտալիայի վարչապետի խրտվիլակը «մահապատժի» է ենթարկվել

Հռոմում Իտալիայի վարչապետի խրտվիլակը «մահապատժի» է ենթարկվել

Հռոմի բնակիչները գիլյոտինի վրա «մահապատժի» են ենթարկել Իտալիայի վարչապետի խրտվիլակը: Այսպիսով, իտալացիներն իրենց դժգոհությունն են արտահայտել Դրագիի կաբինետի քաղաքականության պատճառով առաջացած բարձր գների և գործազրկության դեմ։

Կադրերում երևում է, թե ինչպես է Մարիո Դրագիի դիմանկարը ամրացված գիլյոտինի սայրին։

Իտալիայի վարչապետ Դրագին բազմիցս հայտարարություններ է արել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու մասին։

Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Գունար Բեքնի հայտարարությամբ, Իտալիայի ամենահարուստ քաղաքում՝  Միլանում, հազարավոր մարդիկ մի կտոր հաց են խնդրում:

«Միևնույն ժամանակ Դրագին փող և զենք է ուղարկում Զելենսկիին, խթանում է ԼԳԲՏ նախագծերը և նպաստներ է վճարում միլիոնավոր միգրանտների։ Այս ամենը վճարվում է ձեր հարկերից»,- մեկնաբանել է եվրապատգամավորը։