Ինչպե՞ս տոներից հետո արագ վերականգնել կազմվածքը

Ինչպե՞ս տոներից հետո արագ վերականգնել կազմվածքը

Ֆիթնեսի մարզիչ Ալինա Վիսոցկայան խորհուրդներ է տվել երկար արձակուրդներից հետո արագ մարզավիճակ վերադառնալու համար։ Գրել է Новая Хакасия-ն։

Մասնագետն խորհուրդ է տվել հրաժարվել խիստ դիետաներից։ «Աստիճանաբար ներմուծեք նոր սնունդ և փոփոխություններ՝ ձեր մարմնին ժամանակ տալով հարմարվելու»,- նշել է Վիսոցկայան:

Վիսոցկայան նաև խորհուրդ է տվել շատ ջուր խմել ու մարզվել։ «Ձեր ծրագրում ներառեք մի շարք վարժություններ, որպեսզի աշխատեք բոլոր մկանային խմբերով ու պահպանեք հետաքրքրությունը մարզումների նկատմամբ: Պարբերաբար թարմացրե՛ք ծրագիրը, որպեսզի մարմինը չընտելանա որոշակի վարժությունների»,- ասել է մարզիչը։