Կոռուպցիոն սկանդալ. զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովին մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ)

Կոռուպցիոն սկանդալ. զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովին մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ)

Ուկրաինայում Օդեսայի նախկին զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն սկանդալից հետո։ Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։

Նրա նկատմամբ պատրաստվում են հետախուզում հայտարարել: Սակայն, ըստ «STRANA.ua» հրապարակման, Բորիսովին երեկ հաջողվել է հեռանալ Նեզալեժնայայից։

Ավելի վաղ ուկրաինացի լրագրողները հայտնել էին Իսպանիայում նրան պատկանող ավելի քան 4 միլիոն եվրո արժողությամբ (ավելի քան 400 միլիոն ռուբլի) տուն և ավտոպարկ: Ամեն ինչ գրանցված է հարազատների՝ մոր և կնոջ վրա. հայտնել են քննիչները։

Նաև Բորիսովը, բացի ապօրինի հարստացումից, մեղադրվում է ռազմական դրության ժամանակ աշխատանքից բացակայելու մեջ։

Լուսանկարները՝ այստեղ