Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին կայցելի Կուրսկի ատոմակայան։
Այցը պայմանավորված է Կուրսկ ուկրաինական ներխուժումով, հայտնել է Financial Times-ը։
Գրոսսին ասել է, թե «շատ լուրջ է վերաբերվում» ատոմակայանի վնասման ռիսկին։
Նա նշել է, որ Կուրսկի ԱԷԿ-ը տեղակայված է ուկրաինական դիրքերի հրետանու հասանելիության սահմաններում։