Արցախյան ողբերգություն

Արդեն գրեթե մեկ տարի է՝ կարելի էր կանխատեսել այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Արցախում:
Լաչինի միջանցքը փակելուց հետո Բաքուն երբևէ չի թաքցրել, որ իր խնդիրը ԼՂ սուբեկտության վերջին փշրանքները ոչնչացնելն է՝ Արցախի պետական ինստիտուտների ու Պաշտպանության բանակի լիկվիդացիան:
Ալիևի հաշվարկը ստեղծված միջազգային համատեքստն էր:
Նա հրաշալի հասկանում է, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը խիստ կարևոր գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար:
Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը կորցրել է իր երբեմնի ազդեցությունն ու հեղինակությունը ու, մի կողմից, խուսափելու է Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու հեռանկարից, մյուս կողմից՝ արևմտյան պատժամիջոցների պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան խիստ արժեքավոր գործընկերներ են Ռուսաստանի համար:
Մյուս կողմից, Ադրբեջանը Արևմուտքի արժեքավոր գործընկերն է էներգետիկ ոլորտում, ինչպես նաև՝ իրանական խնդրում, հետևաբար՝ արևմտյան որևէ երկիր չի դաշնակցելու Հայաստանի հետ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Եվ վերջապես՝ Ալիևին «օգնեց» Փաշինյանն, ով անցած տարվա հոկտեմբերին, քառակողմ հայտարարությամբ, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ խնդիրը դարձնելով Ադրբեջանի «ներքին հարց», Արցախը հանձնելով Ալիևի ողորմածությանը:
Ալիևը շտապեց օգտվել իր համար բարենպաստ համատեքստից:
Վահրամ Բագրատյան