ԱՄՆ-ում 64-օրյա անդադար թռիչքից հետո վթարվել է եվրոպական Airbus կոնցեռնի արտադրած, արևային մարտկոցներով աշխատող Zephyr-8 անօդաչու թռչող սարքը. այդ մասին հայտնում է Simple Flying պարբերականը:
«Zephyr-ը բախվել է հանգամանքների, որոնք ավարտվել են սարքի թռիչքի ավարտով: Ոչ ոք չի տուժել: Ընթանում է ստրատոսֆերայում ավելի քան 1500 ժամյա առաքելության արդյունքներով ստացված տվյալների վերլուծություն», - Airbus-ից հայտնել են պարբերականին:
Zephyr-8-ի հետ կապը կորել էր օգոստոսի 19-ին, ամերիկյան Արիզոնա նահանգի երկնքում: Անօդաչուի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ: