Բաքվի հռետորաբանությունը օրեցօր սաստկանում է, սպասում ենք հասցեական արձանագրումների. Ալեն Սիմոնյան

Արդեն մոտ կես տարի է Արցախի ողջ բնակչությունն ապրում է ճգնաժամի պայմաններում: Այս մասին Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հաշվի առնելով Բաքվի օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գորոծղությունները, ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների հասցեական արձանագրումները»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանը հետամուտ է լինելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և կրկնեց՝ ՀՀ-ն տարածքային որևէ պահանջ չունի իր հարևանների նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում