Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փայտով բարձված MAN բեռնատարի թափքում հրդեհ է բռնկվել

Blog Image

Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում փայտով բեռնված ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի թիվ 47 հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վերջիններս սահմանազատել են տարածքը, տեղում կազմակերպել են երթևեկությունը, որպեսզի հետաքրարասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արթուր Ղազարյանի կողմից վարած MAN մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է տախտակ։

 

Send