«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

«Ինտեր»-ը 2:0 հաշվով հաղթել է «Տորինո»-ին․ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

Միլանի «Ինտերը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում հաղթել է «Տորինոյին»։

Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։ Գոլերը խփել են Նիկոլա Զալևսկին և Քրիստյան Ասլանին։

Սիմոնե Ինձագիի թիմն ունի 77 միավոր և Սերիա A-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով առաջատար Նապոլիին։ Պաոլո Վանոլիի գլխավորած «Տորինոն» (44) 11-րդ տեղում է։

Հաջորդ փուլում «Ինտերը» մայիսի 18-ին կընդունի «Լացիոյին», իսկ «Տորինոն» նույն օրը կխաղա «Լեչչեի» դեմ։

«Ինտերի» հայտացուցակից դուրս էր մնացել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ապաքինվում է վնասվածքից։