Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արցախի ինքնորոշման իրավունք ասելով ի՞նչ եք հասկանում․ հարցին ուղիղ պատասխան չկա․ ՔՊ-ականներ

Մենք շարժվում ենք Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով․ սրա շուրջ տեղի են ունենում բանակցություններ և, ըստ էության, կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգության պաշտպանության համար։ Ամեն ինչ դրված է սեղանին, իրադարձությունները բոլորիս աչքի առաջ են տեղի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հարցին, թե Արցախը Ադրբեջանի կազմում լինելու է, թե ոչ, Հովհաննիսյանը պատասխանեց՝ Փաշինյանը հստակ մատնանաշել է, թե ովքեր, ինչպես և երբ են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել։
«Այս պահին գլխավորն այն է, որ պետք է դիտարկել, բխեցնել կարգավիճակը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ու իրավունքների իրացման համար։ Ձեր հարցին ուղիղ պատասխան չի կարող հնչել, որովհետև բանակցություններ են ընթանում Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրենց հայրենիքում ապրելու իրավունքը ապահովելու համար»,-ասաց Հովհաննիսյանը։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ Արցախյան հարցը ի սկզբանե ու միշտ Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց, ոչ թե ինքնորոշման իրավունքի հարց։
«Ինքնորոշման իրավունք ասելով ի՞նչ նկատի ունեք։ Ինչ-որ պահից սկսած՝ արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ ու իր էքզիստենցիալ իրավունքը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարց ու հիմա շարունակում է լինել», - նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

Send