Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Երևանում, «Mercedes»-ը տապալել է էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գազոնում, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: 

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send