Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել բանակցություններում․ ԱՄՆ ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին ներգրավել բանակցություններում․ ԱՄՆ ներկայացուցիչ

Միացյալ Նահանգների պետական քարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը: 

Պաշտոնյան պատասխանել է փակուղում հայտնված վաշինգտոնյան բանակցությունների մասին հարցին։

Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ուղիղ բանակցությունների կարևորությունը` հարցերի լուծման և երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»:

Ըստ նրա՝ տեսնելի են նաև այլ երկրների պատրաստակամությունը` նպաստելու այդ բանակցություններին:

Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել: