Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում (տեսանյութ)

Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերեցին 34-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից։ 

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: