Արտակարգ դեպք, «Կամազ»-ը հայտնվել է ասֆալտապատ հատվածի մեջ. խմելու ջուրն անխնա հոսում է. Shamshyan

Արտակարգ դեպք, «Կամազ»-ը հայտնվել է ասֆալտապատ հատվածի մեջ. խմելու ջուրն անխնա հոսում է. Shamshyan

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի խողովակաշար, ինչի հետևանքով էլ այն վնասվել է ու խմելու ջուրը արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակը իրենց հսկողության տակ չի գտնվում, երթևեկությունն էլ նշված հատվածում դադարեցվել է: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: 
 
Ջուրն էլ անխնա հոսելով հասնում է մինչև Հովսեփ Էմին փողոց: