Կրակnցներ՝ Աբովյանում «Գանձակ» հացատան մոտ, կասկածյալը դիմել է փախուստի. Shamshyan

Կրակnցներ՝ Աբովյանում «Գանձակ» հացատան մոտ, կասկածյալը դիմել է փախուստի. Shamshyan

Երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում՝ Ա. Ավագյան փողոցում գործող «Գանձակ» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը. Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը: 
 
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և օպերատիվ տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 20:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մեխակ Թադևոսյանը իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի հրազենով իր կողմից վարած «Mercedes Maybach» մակնիշի «10 US 001» համարանիշի ավտոմեքենայից նշված ռեստորանային համալիրի մոտ անհասցե կրակոցներ են արձակել օդ, ինչից հետո «Maybach»-ով դիմել է փախուստի: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: