Հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր

Հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր

Հոգեբանները և իրավապահները հայտարարում են՝ հանցագործը միշտ վերադառնում է հանցագործության վայր:

Թշնամի երկրի առաջնորդը, որ օկուպացրել ու հայաթափել է Արցախը, կրկին Ստեփանակերտում է:

MediaHub-ը ներկայացնում է օրվա կադրը՝ Ալիևը Ստեփանակերտի օդանավակայանի ֆոնին:

Հիշեցնենք, Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգումից հետո շահագործման պատրաստ էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ Երևանն ու Ստեփանակերտը օդային ճանապարհով իրար չկապվեցին:

Նշենք, որ օդանավակայանը կառուցվել է 1974 թ.-ին: Օդանավակայանի վերանորոգման գործընթացը մեկնարկել էր 2008 թ.-ին: 2023-ի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց: