ԱՄՆ Օհայո նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ

ԱՄՆ Օհայո նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 3 մարդ

Ամերիկյան Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. հայտնում է NBC4 հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Գլենվուդ հանրային կենտրոնի մոտ, տեղի ժամանակով 17:21-ին: Կրակոցներից տուժել է 3 մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ, բոլորը հոսպիտալացվել են: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավոր կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Հարձակումն իրականացնողների քանակի և ինքնության վերաբերյալ տեղեկություններ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Հունիսի 15-ին զինված տղամարդը փորձել է մուտք գործել Տեխասումգտնվող մանկական ճամբար: Ոստիկանների հետ փոխհրաձգություն է սկսվել, կասկածյալը վիրավորվել է: Ճամբարում գտնվող երեխաներն ու անձնակազմը չեն տուժել: