SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։ 
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։ 

