Քենիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը

Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն փաստաթուղթ է հրապարակել, որով ճանաչում է Կոսովոյի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանին։
Նա ասել է, որ Պրիշտինան «ողջունում է Քենիայի Հանրապետության որոշումը՝ ճանաչել Կոսովոն որպես անկախ և ինքնիշխան պետություն»:
Օսմանին հավելել է, որ Կոսովոն ստացել է համապատասխան փաստաթուղթը։