Արայիկ Հարությունյանի աչքը վախեցած է

Երեկ Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որը, սակայն, չհեռարձակվեց և հանրությունը զրկվեց ուղիղ եթերով տեղեկանալու, թե ինչ է քննարկվել հումանիտար ճգնաժամում գտնվող հայկական երկրորդ պետության օրենսդիր մարմնում։
Ինչո՞ւ հիմա, երբ պետք է Արցախն իր ձայնը բարձրացնի, բոլոր հարթակներն ու ամբիոններն, այդ թվում և ԱԺ ամբիոնը օգտագործի՝ իր խոսքն ուղղելու համար, նիստը չի հեռարձակվում։ Նշենք, ժամը 16:00-ին, երբ բոլորը սպասում էին Արցախի ԱԺ նիստին, պաշտոնական էջում հրապարակվեց հայտարարության տեքստ, որով հերթական կոչն է արվում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին՝ կանգնել ցեղասպանվող ժողովրդի կողքին։
Թերևս, նիստի ընթացքում միակ կարևոր քայլը սա է եղել։ MediaHub.am-ի աղբյուրները հայտնում են, որ մնացյալ բոլոր նախագծերն ու քննարկումները եղել են նիստին ներկա գտնվող Արայիկ Հարությունյանի քիմքը շոյելուն ուղղված։
Քննարկվել են նախագծեր, որոնցով Արայիկ Հարությունյանի լիազորորթյուններն ավելի են ընդլայնվում։ Այս իրավիճակում, երբ երկրի սուբյեկտայնությունը պետք է բարձրացնեն, Արցախի ԱԺ-ում օրենք են փոխում, որ հարմարեցվի երկրի նախագահի քիմքին։ Հարությունյանն ուզում է լիազորություն ունենալ և ազատել ընտրովի մարմնին։
Եվ այս ամենն ուղիղ եթերով հրապարակելն Արցախի իշխանությունը ռիսկային է որակում, հատկապես, երբ «աչքները վախեցած է»։ Օրեր առաջ իշխանական պատգամավոր Նելլա Գրիգորյանը անակնկալի բերեց բոլորին և ուղիղ եթերում մեղավորների անուններ հնչեցրեց, ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության սխալներն ու անդրադարձավ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան հրապարակումներին։ Այս սուր քննադատությունը զարմացրեց թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը:
Այս ամենը, բնակաբանար, ձեռնտու չէ Արայիկ Հարությունյանին, քանի որ նա որևէ կերպ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի «ոտքը տրորել»։ Ու սա այն դեպքում, երբ արցախցու վաղվա օրն օր օրի ավելի է մշուշվում։
Հետևապես ո՞րն է որոշումը: Ճիշտ է՝ ապահովագրել Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը անցանկալի ելույթներից, ուղիղ մեղադրանքներից, սուր քննադատությունից, որ կարող է հնչել նիստի ընթացքում, զերծ պահել ՀՀ իշխանությանը նման ցնցումներից՝ զուգահեռաբար զրկելով Արցախի հասարակությանը տեղեկացված լինելու իրավունքի իրացումից:
Նարե Գնունի