Հավանաբար նա կհեռանա. Կրասնոդարի տնօրենը՝ Սպերցյանի մասին

Հավանաբար նա կհեռանա. Կրասնոդարի տնօրենը՝ Սպերցյանի մասին

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի տրանսֆերային ծրագրերի մասին 2024/2025 մրցաշրջանի ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո։

«Սպերցյանի նկատմամբ որոշակի պահանջարկ կա։ Նա կարող է լքել թիմը։ Հետաքրքրություն կա նաև որոշ լեգեոներների նկատմամբ։ Հուսով եմ՝ միջուկը կմնա։ Եվ ես հույս ունեմ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մուսաևը «Match TV»-ի եթերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպերցյանը շարունակում է մնալ «Լիդսի» դիտակետում, որը 2024/25 մրցաշրջանի ավարտին վերադարձել է Պրեմիեր լիգա։

Սպերցյանը «Կրասնոդարի» թիմի կազմում անցկացրել է 143 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։

«Լիդսի»՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին առաջին անգամ հաղորդվել էր ձմռանը։ Հաղորդվում էր, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ այս ամռանը։