Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ը Իրանի արդարադատության պատվիրակությանը ներկայացրել է ԼՂ իրավիճակը

Blog Image

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։

Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: 

Անահիտ Մանասյանը հատուկ ընգծել է, որ ադրբեջանական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը հետապնդում են ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքից զրկելու նպատակ։

«Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոտնահարվել են քաղաքացիական բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Ավելին՝ 

Send