Կորեայի նախագահը կոչ է արել պաշտոնապես ներողություն տարածել երկրի պատվիրակությանը սխալ ներկայացնելու համար

Կորեայի նախագահը կոչ է արել պաշտոնապես ներողություն տարածել երկրի պատվիրակությանը սխալ ներկայացնելու համար

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը զանգահարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ու ներողություն խնդրել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հարավկորեացի մարզիկներին սխալ ներկայացնելու համար։ Հայտնել է ասիական երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Տեղի ունեցածին արդարացումներ չկան։ Անկեղծորեն  ներողություն եմ խնդրում»,- ասել է Բախը։

Կորեայի նախագահն ասել է, որ կորեացիները վրդովվել են տեղի ունեցածի պատճառով, ու խնդրել առաջիկայում թույլ չտալ այսպիսի սխալներ։

Երկրի ղեկավարը հորդորել է ներողության պաշտոնական տեքստ հրապարակել ու տարածել սոցիալական ցանցերով։ Ի պատասխան՝ ՄՕԿ նախագահը խոստացել է անհրաժետ քայլեր ձեռնարկել։  

Հարավային Կորեայի օլիմիպական պատվիրակությանը ներկայացնելիս հաղորդավարները պետությունն անվանել են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն  (Հյուսիսային Կորեա)։