Աշխարհում ծայրահեղ շոգ եղանակը կշարունակվի օգոստոսին ևս. մանրամասներ

Ծայրահեղ շոգը, որը հաստատվել է աշխարհի շատ երկրներում, կշարունակվի մինչև օգոստոս. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ այս շոգը կշարունակվի մինչև օգոստոս», - գործակալությանը ասաց WMO-ի ծայրահեղ շոգի գծով ավագ խորհրդական Ջոն Նաիրնը:
Նաիրն ասաց, որ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած շոգերը ավելի հաճախակի կլինեն և կնկատվեն ոչ միայն ամռանը։
Աշխարհի շատ երկրներում այս ամառանը ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, մի շարք շրջաններում ջրի օգտագործումը սահմանափակ է, օդորակիչների աշխատանքի պատճառով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը, և գիտնականները կանխատեսում են, որ սա միայն սկիզբն է՝ ավելի շոգ կլինի։
Շոգ ամառվա հետևանքներն արդեն իրենց զգացնել են տալիս։ Գերմանիայում և Հունաստանում բարձր ջերմաստիճանի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել, Ֆրանսիայում երաշտի վտանգի պատճառով մի շարք մունիցիպալիտետներում ջրի օգտագործման սահմանափակումներ են մտցվել, փակվել են քաղաքային ջրավազանները։ Իսպանիայի մի շարք շրջանների, հիմնականում Պիրենեյան թերակղզու հարավային մասի բնակիչները տառապում են ջրամատակարարման ընդհատումներից, ջրամբարների լցման մակարդակը միջինից ցածր է սեզոնի համար, որոշ քաղաքներում կրճատվել է ջրի օգտագործումը: