Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայում 8 միջուկային ռեակտորների վերանորոգումը հետաձգվել է` աշխատողների գործադուլի պատճառով

Blog Image

ֆրանսիական FNME արհմիությունը տեղեկացրել է, որ երկրում 8 միջուկային ռեակտորներում վերանորոգման աշխատանքները դադարեցվել են՝ աշխատողների գործադուլի հետեւանքով. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Արհմիությունը հայտնել է նաեւ, որ գործադուլը չի նվազեցնել գործող ռեակտորների էլեկտրամատակարարումը:

Այս պահի դրությամբ Ֆրանսիայի միջուկային էներգիայի հասանելիությունը կազմում է 51 տոկոս. 26 ռեակտորները այս  պահին փակ են:

Ատոմակայանների աշխատակիցների գործադուլները շարունակվում են արդեն մի քանի ծաբաթ՝ որոշակի դադարներով:

Արհմիության խոսնակ Վիգինի Նոյմայերը հայտնել է, որ աջակցության ուղերձ են հղել նավթավերամշակման գործարանների եւ գազալցակայանների գործադուլ անող աշխատողներին:

Send