Սպիտակ տան աշխատակիցները սխալմամբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին կապել են ազգային անվտանգության հարցերով նրա նախկին խորհրդական Հերբերտ ՄըկՄասթերի հետ, որին ԱՄՆ նախագահը նախօրեին «անհաջողակ» էր անվանել։
«CBS News»-ը գրել է, որ ՄըկՄասթերին զանգահարել են Սպիտակ տնից՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է խոսել իր հետ։
«Հենրի»,- զրույցը սկսել է Թրամփը։
Հենց այդ ժամանակ էլ ՄըկՄասթերը հասկացել է, որ Թրամփը չպետք է իր հետ խոսեր։
«Ինչո՞ւ պետք է ես խոսեմ Հ. Ռ. ՄըկՄասթերի հետ»,- Թրամփն արհամարհանքով հարցրել է։
Հոդվածի համաձայն՝ միջադեպից մեկ օր առաջ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ՄըքՄասթերին անվանել էր «թույլ և լիովին անարդյունավետ անհաջողակ»՝ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման քննադատության համար։