Հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է մրցակցին (տեսանյութ)

Հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է մրցակցին (տեսանյութ)

Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնությունում 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը պարզապես շնչելու հնարավորություն չտվեց Կի Ռոմանին: Մեր մարզիկը հենց սկզբից նետվեց գրոհի ու հարվածների մի ամբողջ տարափ հասցրեց սլովենացուն: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ: Հաղթանակ է գրանցվել նաև Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին: