Չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են ավելի լավ բաների․ Գալուզին

Չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են ավելի լավ բաների․ Գալուզին

Ֆրանսիական CAESAR 155 միլիմետրանոց ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան իրավիճակի վատթարացման վտանգ է պարունակում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա կարծիքով՝ աշխարհում չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են ավելի լավ բաների։

«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- ​​ասել է փոխարտգործնախարարը։ 

Նա հավելել է, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։