Մոսկվայում գործարանի պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ, կան անհետ կորածներ (տեսանյութ)

Մոսկվայում գործարանի պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ, կան անհետ կորածներ (տեսանյութ)

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի օպտիկամեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 60 մարդ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

Ըստ աղբյուրի, ևս 8  մարդ անհետ կորած է։ Փլատակներում մահացածներ չեն գտել։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի օպտիկամեխանիկական գործարանում։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ պայթյունի հետևանքով կոտրվել են գործարանի հարակից շենքերի պատուհանների ապակիները։

Հիշեցնենք, որ նշված գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Սկզբում հաղորդվում էր տասնյակ վիրավորների մասին։ Ըստ ռուսական աղբյուրների՝ պայթյունի պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը։

Տեսանյութն՝ այստեղ