Ավելի քան 5000 ռուս փախստականներ մնացել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում այն բանից հետո, երբ Թրամփի կողմից չեղարկվել է մուտքի պարզեցման մասին հրամանագիրը:
Ըստ Mash-ի՝ այնտեղ «ամերիկյան երազանքին» սպասում է ԱՊՀ երկրների մոտ 26 հազար քաղաքացի։ Նույն թիվն է Միացյալ Նահանգների արտաքսման բանտերում:
Սահմանապահ սպաները անորոշ ժամանակով դադարեցրել են հարցազրույցները:
Հատկապես տուժել են նրանք, ում ժամանակին Բայդենի հրամանագրով «բախտ է վիճակվել» հատել սահմանը։ Նրանց՝ որպես անօրինական ներգաղթյալների, վտարում է սպառնում։