Ղազախ պաշտոնյաներին արգելվել է թղթախաղ խաղալ փողի դիմաց․ ինչ է հայտնի

Ղազախ պաշտոնյաներին արգելվել է թղթախաղ խաղալ փողի դիմաց․ ինչ է հայտնի

Ղազախստանում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է մոլախաղով զբաղվել կամ մասնակցել խաղադրույքներին։ Համապատասխան օրենքը ստորագրել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Փաստաթուղթը համապատասխան արգելք է նախատեսում նաև հատուկ և ուժային կառույցների աշխատակիցների և բյուջետային կազմակերպությունների ղեկավարների համար։

Եթե ​​խախտեն օրենքը, կազատվեն աշխատանքից։ Բացի այդ, օրենքն արգելում է պարտապանների միասնական ռեգիստրում ընդգրկված անձանց մասնակցությունը մոլախաղերին։