Ո՞վ է իրենց թեկնածուն, Իշխան Սաղաթելյա՞նը․ Անդրանիկ Քոչարյան

Հնարավոր չէ, որ ՔՊ-ից մարդիկ միանան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ շարժումն անգամ հստակ պահանջ չունի։

Դիտարկմանը, որ արդեն կա ձևակերպված պահանջ, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Քոչարյանն արձագանքեց՝ ո՞վ է պահանջում։

«Այդ ո՞ւմ են առաջադրելու՝ որպես վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթաելյանի՞ն։ Թող թեկնածուին ներկայացնեն։ Իսկ ՔՊ-ն ունի մի վարչապետի թեկնածու, որը հիմա վարչապետ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։